Հասարակություն 

Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին /տեսանյութ/

analitik.am

Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյանքներ են տվել Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանին։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ է բարձրացել, երբ Facebook սոցցանցում հրապարակվել էր այն։

Տեսանյութը նկարահանվել է Թբիլիսիի հայկական եկեղեցում մատուցած պատարագի ժամանակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից