Հասարակություն գլխավոր 

Շվեյցարիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի դեմ դատական հայցը

Շվեյցարիայի դաշնային դատարանը մերժել է Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման դեմ մի խումբ քաղաքացիների հայցը:

Որոշումը հրապարակվել է փետրվարի 18-ին:

Դատական հայց ներկայացնողներն իրենց քայլը հիմնավորում էին նրանով, որ հուշահամալիրը կարող է բողոքի ակցիաների վայր դառնալ և կարող է բախման հանգեցնել հայերի և թուրքերի միջև:

«Swissinfo» շվեյցարչական պարբերականը գրում է, որ դատարանի որոշումը վերջ է դնելու բանավեճերին, որոնք սկսվել են հուշահամալիրի տեղադրման շուրջ:

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը բացվեց անցած տարի ապրիլին:

Նույն շարքից