Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հայկական հոգևոր երաժշտության նմուշներից մեկը: Խոսքը վերաբերում է «Նոր ծաղիկ» շարականին, որի հեղինակը Ներսես Շնորհալին է:
«Սա գլուխգործոց է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էսկին իր էջում հրապարակել էր Արևմտյան Հայաստանի լուսանկարը և գրել, որ այն շուտով դառնալու է նախկին Թուրքիա: