Հասարակություն Մշակույթ 

Վերջին տարիներին ամենաշատ վաճառված գիրքը Նիկոլ Փաշինյանի գիրքն է. Արմեն Մարտիրոսյան

analitik.am

Այսօր Թումանյանին կերպարը հասարակությունը ընդունում է որպես հեքիաթագիր, ինչը ցավալի է, քանի որ Թումանյանը ավելի լայն գործունեություն է ծավալել, քան հեքիաթ գրելը, որը օգտակար է եղել հայ ազգի համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս խոսեց նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Անտարեսյան գրատոնի մասին՝ նշելով, որ մեծ թվով գրքեր են հրատարակվել, սակայն վաճառքներից այդքան էլ գոհ չէր, քանի որ տարվա կտրվածքով մոտավորապես վաճառվում է 100 գիրք: Ինչ վերաբերում է վերջին տարիներին ամենաշատ վաճառված գրքին, ապա Մարտիրոսյանը նշեց, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքն է, որից 7000 օրինակ վաճառվել է:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ Փաշինյանի գրքի շնորհիվ 7000 ընտանիք մոտեցավ մշակույթին:

«Անտարես» հրատարակչության տնօրենը անդրադարձավ նաև գիրք նվիրելու օրվան՝ նշելով, որ բավականին գեղեցիկ տոն է, որի շնորհիվ շատերը սկսում են ընթերցել և իրենց այդ քայլով ավելի են մոտենում մշակույթին:

Ինչ վերաբերում է Երևանի գրադարաններին, ապա Մարտիրոսյանն ընդգծեց, որ համայնքային շուրջ 2000 գրադարաններից գործում է մոտ 200-ը և դրանք էլ գտնվում են անմխիթար վիճակում, իսկ դպրոցների գրադարաններն ավելի վատ վիճակում են: Խնդրի լուծումը նա տեսնում է գրադարանները հետաքրքրիր գրքերով համալրելու մեջ, ինչի շնորհիվ երիտասարդության շրջանում ավելի կմեծանա կարդալու ձգտումը, և հասարակությանն ավելի մոտ կլինի մշակույթին:

Նույն շարքից