Հասարակություն 

Պոզները ներողություն է խնդրել չինացիների մասին կատակի համար

analitik.am

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները ներողություն է խնդրել չինացի զբոսաշրջիկների մասին կատակի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իմ կարծիքով, դա շատ անհաջող կատակ էր: Ես հասկանում եմ, որ դրանով վիրավորել եմ տիկին Բասանովային, ներողություն եմ խնդրում դրա համար»,-ասել է Պոզները:

Տույանա Բասանովան ճարտարապետ է և հենց նա է բողոքի ձայն բարձրացրել Պոզների կատակի համար:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Պոզների հայտարարությանը, որը նա արել է «Ամենա: Ամենա: Ամենա» ֆիլմում: «Ես մոտեցել ու շատ չինացիների եմ նայել: Դե դուք գիտեք…ես չեմ շլդիկացե՞լ, ո՞չ»,-ասել է լրագրողը՝ ցուցադրելով նաև համապատասխան շարժումը:

Նույն շարքից