Բարի օր Տնտեսություն 

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատելու հարցը կախված է ՎՏԲ բանկից

analitik.am

Փետրվարի 13-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն ու քաղաքացիներն առավոտյան ժամը 10:00-ից փակել էին միջպետական երկաթգիծը՝ կառավարությունից, պղնձաձուլական գործարանի սեփականատիրոջից և բանկի ներկայացուցչից պահանջելով հանդիպում ու առաջացած խնդրի լուծում։ Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները նոր ծանուցման համաձայն մինչև փետրվարի 28-ը դեռևս համարվելու են պղնձաձուլական գործարանի աշխատող, սակայն պարզ չէ, թե ինչ է լինելու հետո:

Analitik.am- ի հետ զրույցում պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոտյանը հայտնեց, որ օրեր առաջ նամակ են գրել վարչապետին, որի մեջ նշել էին, որ արձագանք չստանալու դեպքում բողոքի ակցիա են կազմակերպելու. «Բողոքի ակցիայի ընթացքում մեզ մոտ եկել է մեր քաղաքապետը, Լոռու մարզպետը և Լոռու մարզի ոստիկանության պետը»։ Կիրակոսյանընշեց, , որ մարզպետը և Լոռու ոստիկանապետը պայմանավորվածության են եկել, որ փետրվարի 15-ին պղնձաձուլական գործարանի սեփականատերը կամ «Վալլեքս» ընկերության ներկայացուցիչը, բանկի ներկայացուցիչն ու կառավարության անդամներից փոխվարչապետը կհանդիպեն քաղաքացիների և գործարանի աշխատակիցների հետ:

Այսօր՝ փետրվարի 19-ին, Analitik.am-ի հեր կապ հաստատեցին պղնձաձուլական գործարանի  աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանն ու Գարեգին Անտաշյանը և հայտնեցին, որ հանդիպումը տեղի է ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատգամավար Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և պղնձաձուլական գործարանի մի քանի աշխատակից. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու պատգամավար Արեն Մկրտչյանն ասացին, որ ամեն օր, գիշեր ու ցերեկ մեր խնդրին լուծում տալու համար աշխատում են»: Հանդիպման ժամանակ «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ն առաջարկությունների փաթեթ է ուղարկել կառավարություն, որտեղից էլ այն  փոխանցել են ՎՏԲ բանկին. «Մի խոսքով հիմա ամեն ինչ կախված է ՎՏԲ բանկից և հուսով ենք, որ մինչև ամսվա վերջ տեղաշարժ կլինի»:  Աշխատակիցները նաև նշեցին, որ կառավարության ներկայացուցիչներն իրենց խոստացել են, որ եթե «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված փաթեթի պատասխանը ՎՏԲ բանկի կողմից ոչ բավարար լինի, իրենց հարցը միջանկյալ լուծում կստանա:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից