Քաղաքականություն 

Ուզում են չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը

analitik.am

ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ամփոփելով Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցը, հայտարարել է, որ ուզում են չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը:

Մելքումյանն ընդգծել է նաև, որ այս պահին զբոսաշրջության նպատակով այցելած ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մեքենա վարել իրենց վարորդական վկայականով, մինչդեռ եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ ընկերություններից մեկում և ունի ՀՀ կողմից տրված վարորդական վկայական, նա չի կարող վարել ավտոմեքենա ոչ անձնական նպատակներով:

Analitik.am-ի հետ զրույցում ԱԺ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ դա Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպումների ժամանակ բանավոր պայմանավորվածություն է եղել. «Նրանց մոտ պետք է իրավական ակտ լինի, որպեսզի չեղյալ համարվի այդ արգելքը, բայց դա պարզապես բանավոր պայմանավորվածություն է և նրանք մեկնաբանել են, որ այս հարցի վերաբերյալ իրենց մոտ արդեն նախապատրաստվում է այդպիսի որոշում»:

Պարոն Մելքումյանը նշեց նաև, որ նախօրոք պետք չէ այս հարց գեներացնել, որովհետև քննարկումների ժամանակ դա արդեն արծարծել են:

Նույն շարքից