Հասարակություն 

Ոստիկանության պարզաբանումը՝ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառման վերաբերյալ

analitik.am

ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր մի գրառում է արել, որը տիրաժավորվում է սոցցանցերում: Գրառման էությունը ոստիկանությանը ներկայացված մեղադրանքն է, թե կոռուպցիոն մեծ ռիսկերը թողած՝ մանր դեպքերի բացահայտումով են զբաղվում: Նախ՝ կոռուպցիայի մանր ու մեծ չկա, ավելին՝ երևույթն առավել քան վտանգավոր է, երբ գողանում են դպրոցից. այսօրվա աշակերտից գողանալը ապագա հասարակությանը կողոպտել է նշանակում: Եվ երկրորդ. եթե «մտահոգ ստատուսագիրը» իրեն նեղություն տար հետևելու լրահոսին կամ գոնե ոստիկանության կայքին, տեղյակ կլիներ և՛ «մեծ» կոռուպցիոն բացահայտումներին, և՛ հանրությունից այդ եղանակով գողացված ու այսօր վերադարձվող միլիոնավոր դրամների գումարներին: Վերջին օրինակը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության այսօր իսկ բացահայտած կոռուպցիոն խոշոր դեպքն է:
Խորհուրդ ենք տալիս անաչառ ու ազնվորեն մտահոգ լինել ու գրառումներ անել միայն իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում՝ ձեռնպահ մնալով զուտ ինչ-որ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից:

Նույն շարքից