Հասարակություն 

Հայտնի է, թե որ թերթերն է ամեն օր ստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

analitik.am

Ամեն օր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթանում է թվով 23 պարբերականի նյութերին: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն: Այդ պարբերականներից են  Forbes-ը, «Вокруг света»-ն, РБК-ն, «Охота и рыбалка — ХХI век»-ը, «Коммерсантъ-ը», «Известия»-ն և «Дилетант» ամսագիրը:

Միայն այս տարի պարբերականներ ստանալու համար նախագահական ադմինիստրացիան վճարել է 8 միլիոն ռուբլի: Իսկ աշխատակազմի համար ձեռք բերված պարբերականների համար վճարվել է 3,1 միլիոն ռուբլի: Պետդումայի աշխատակազմի համար գումարը կազմել է 2,7 միլիոն ռուբլի, վերին պալատի համար՝ 1.4 միլիոն:

 

Նույն շարքից