Գլխավոր Հասարակություն 

Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

analitik.am

Մանուկյան-Սիմոն հիմնադրամից հայտնել են, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր 85 տարեկան հասակում վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։

Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը¸ Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երևանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։

Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության և սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները, այլև օրինակ և խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։ Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին:

ՌԱԿ Կենտրոնական վարչություն

 

 

Նույն շարքից