Հասարակություն Բարի օր 

Ֆրանսիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա

Ֆրանսիական Մարսելում դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում 4 վիրավոր կա: Այս մասին հայտնում է France Info-ն:

Le Figaro-ն իր հերթին հայտնում է, որ հանցագործը դանակով հարվածներ հասցնելուց առաջ իր զոհերին հարցրել է վերջիններիս ազգության մասին:

Համաձայն տեղի ԶԼՄ-ների փոխանցած տեղեկությունների, հանցագործը զոհվել է ոստիկանության բացած կրակի արդյունքում:

Կասկածյալի ինքնությունը և հարձակման պատճառները ճշտվում են:

Նույն շարքից