Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը տիեզերական ուժեր ստեղծելու մասին փաստաթուղթ է ստորագրել

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել՝ սկիզբ դնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում նոր տեսակի բանակ ստեղծելու գործընթացին: Խոսքը մասնավորապես վերաբերում է տիեզերական ուժերին, փոխանցում են Սպիտակ տնից:

Ստորագրված փասատթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը պատմականորեն տիեզերական համակարգում միշտ առավելություն է ունեցել իր հակառակորդների նկատմամբ, սակայն հիմա այդ հակառակորդներն ակտիվորեն մեծացնում են իրենց տիեզերական ներուժը. «ԱՄՆ-ն ադապտացրել է իր կազմակերպությունները, քաղաքականությունը, դոկտրինան և ներուժը ազգային անվտանգության ոլորտում, որպեսզի զսպի հնարավոր ագրեսիան և պաշտպանի իր շահերը»:

Տիեզերքում հակառակորդներին դիմակայելու համար ԱՄՆ-ում մշակում են օրենսդրական առաջարկություններ: Տիեզերական ուժերը լինելու են թվով 6-րդ ստորաբաժանումը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում:

 

Նույն շարքից