Հասարակություն 

Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է բաժին հասնել նրա կատվին

Le Figaro-ն գրում է, որ փետրվարի 19-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացած Կառլ Լագերֆելդի կարողությունը կարող է բաժին հասնել վերջինիս կատվին՝ Շուպետտին:

Շուպետտը Լագերֆելդի մոտ հայտնվել է 2011 թվականին և այս ընթացքում արդեն հասցրել է մասնակցել նաև տարբեր ֆոտոսեսիաների:

Իր հարցազրույցներից մեկում Լագերֆելդը խոստովանել էր, որ կատուն ունի սեփական կարողությունը և եթե իր հետ ինչ-որ բան պատահի, վերջինիս մասին հոգ տանողը որևէ բանի կարիք չի ունենա:

Հարկ է նշել, որ Ֆրանսիայում կատուն չի կարող ժառանգություն ստանալ, քանի որ ոչ ֆիզիկական անձ է, ոչ իրավաբանական: Սակայն Գերմանիայում դա հնարավոր է, իսկ Լագերֆելդը հենց Գերմանիայի քաղաքացի է:

 

Նույն շարքից