Գլխավոր Հասարակություն 

Պայմանավորված Հայաստանում կառավարության նոր ձևավորումով՝ ԼՂ հարցում լրացուցիչ ժամանակ է պետք. Լավրով

analitik.am

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նաև ԼՂ հակամարտության մասին՝ նշելով, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներն ակտիվորեն աշխատում են: Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ԱԳ նախարարների հետ նախապատրաստվում են նոր շփումներ: Կրկնում եմ ես մեկ անգամ՝ համանախագահները միայն կարող են նպաստել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն: Որոշումը, իհարկե, պետք է կայացվի երկխոսության, կողմերի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում»,-ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով, հաշվի առնելով այն, որ Հայաստանում կառավարությունը նոր է ձևավորվել՝ լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կլինի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ ինտենսիվությամբ և խորությամբ կարելի  կլինի զարգացնել հակամարտության կարգավորումը այս փուլում:

 

Նույն շարքից