Հասարակություն 

Թրամփը որոշել է հասնել ամբողջ աշխարհում հոմոսեքսուալության դեկրիմինալիզացիային

analitik.am

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան որոշել է հասնել ամբողջ աշխարհում հոմոսեքսուալության դեկրիմինալիզացիային: Այս մասին հայտնում է NBC News-ը:

ԱՄՆ-ում կամպանիա է սկսվում՝ ուղղված այն պետություններին, որտեղ հոմոսեքսուալիզմը համարվում է հանցագործություն: Ծրագիրը ղեկավարելու է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ադմինիսրացիայում ամենաբարձր պաշտոն ունեցող բացահայտ գեյը:

Կամպանիայի հիմնական թիրախներն են Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կարիբյան ավազանի երկրները: Այսօր ընդհանուր առմամբ կա 72 երկիր, որտեղ հոմոսեքսուալիզմը քրեորեն պատժելի արարք է: Այդ երկրներից 4-ում դրա համար գործում է մահապատիժ:

Ենթադրվում է, որ ամերիկյան նախաձեռնության պատճառն Իրանում երիդասարդ համասեռամոլին մահապատժի ենթարկելն է:

Իրանն ԱՄՆ-ի ոխերիմ հակառակորդն է, սակայն հստակ է, որ ամերիկյան նախաձեռնությունը չեն ողջունելու նաև Վաշինգտոնի բարեկամ երկրներ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, ԱՄԷ-ն և Աֆղանստանը, որտեղ ևս համասեռամոլությունը քրեորեն պատժելի է, գրում է NBC News-ը:

Այսօր աշխարհում 24 երկրում գոյ-ամուսնությունները թույլատրված են, իսկ 28-ում թույլ են տալիս քաղաքացիական ամուսնություններ:

Նույն շարքից