ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 3-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Վերոնիկա Կոյումջյաններին: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ավանդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին օժանդակելու համար ու Հակոբ Կոյումջյանին է հանձնել ՀՀ Նախագահի որոշմամբ նրան շնորհված «Անանիա Շիրակացի» մեդալը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել` ՀՀ արտգործնախարարությանը, Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար: