Քաղաքականություն 

Արսեն Թորոսյանը՝ սեփական ծառը ջրելու վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20, Առողջապահյության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում հանդիպում է ունենում ԱԺ Իմ քայլը խմբակցության անդամների հետ:

Լրագրողների հետ զրույցում, Թորոսյանը, խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս տարի ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին՝ Սամվել Ալեքսանյանին, ասաց, որ ավելացված 10 միլիարդը բաժանվելու է Հայաստանի բոլոր ԲԿ-ների վրա՝ ըստ ծրագրերի՝ հավելելով, որ կան հատուկ չափանիշներ:

Ավելի վաղ մամուլը գրել էր՝ եթե 2018-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնը ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։

Թորոսյանը նաև հերքեց, որ ինքը սեփական ընկերություն ունի:

Մամուլն այս մասով գրել էր. «Ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, ապա 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա»։

 

Նույն շարքից