Բարի օր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը. Լեզվի կոմիտեի նախագահ

analitik.am

Մեր աշխատակիցներից մեկն աչալրջորեն հետևում է ԱԺ նորընտիր պատգամավորների խոսքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լեզվի կոմիտեի նախագահ  Դավիթ Գյուրջինյանը՝ նշելով, որ դրանով գաղտնիք է բացում և հավելելով, որ այս անգամ իրենք այդ խնդրի մասին խոսելու են առանց անուններ տալու, սակայն մյուս անգամ արդեն անուններ են հնչելու:

Խոսելով առանձին պաշտոնյաների խոսքի մասին և, մասնավորապես,անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարոն Գյուրջինյանը նշեց, որ նա վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը՝ այն բառերը, որոնց հայերեն համարժեքը կա. «Դա նկատում են մարդիկ, նկատում եմ նաև ես: Դրա պատճառը չգիտեմ»:

Կոմիտեի նախագահի խոսքերով, Փաշինյանն  ընդհանրապես կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում և այլն, հսկողությունը մարդը կորցնում է: Դա բոլորիս է վերաբերում. «Բայց օտար բառերի մասին ես ակնարկն արել եմ, օրինակներ էլ նշել եմ»:

Նույն շարքից