Հասարակություն 

Ստացվել էր կեղծ ահազանգ, որ մրցաշարի անցկացման վայրը ականապատված է

analitik.am

Երեկ Մոսկվայում մեկնարկեց Աէրոֆլոտ միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց ,սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվեց: Խնդիրն այն էր, որ ահազանգ էր ստացվել, որ Կոսմոս հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր:

Մեզ հետ զրույցում Էլինա Դանիելյանը նշեց, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և  ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզեցին, որ ահազանգը կեղծ է եղել:

Նույն շարքից