Հասարակություն 

Մակունցը ՌԴ դեսպանի հետ խոսել է ռուսական մամուլում տեղ գտած տարաբնույթ բացասական մեկնաբանությունների մասին

analitik.am

Այսօր առավոտյան հանդիպում ունեցա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Կապիրկինի հետ: Զրույցի ընթացքում ամրագրեցինք, որ այն արդյունավետ փոխգործակցությունը, որի մեկնարկը տրվել է Կառավարության փոփոխությունից հետո, շարունակվելու է նաև խորհրդարանական համագործակցության շրջանակներում: Մենք նաև վերահաստատեցինք, որ վերջին շրջանում մամուլում տեղ գտած տարաբնույթ բացասական մեկնաբանությունները հայ-ռուսական հարաբերությունների, հայաստանյան գործընթացների հետ կապված, չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը, այլ հանդիսանում են առանձին անհատների մեկնաբանությունը:

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Նույն շարքից