Գլխավոր Քաղաքականություն 

Արսեն Թորոսյանն ասել է, որ իր կինը «ՄԻԲՍ»-ի տնօրենն է. Մակունց

analitik.am

Կան երկու նախարարներ, որոնք իրենք են հայտ ներկայացրել և հանդիպել մեզ հետ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցի խոսքերով, նպատակները մի քանիսն են. «Նախ ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում և այն, թե օրենսդրական ինչ նախաձեռնություններ են մշակվել: Ինչպես նաև նպատակ կա ծանոթանալու ոլորտի խնդիրներին, որպեսզի կարողանանք հասկանալ, թե օրենսդրական ինչպիսի լուծումներով կարելի է լուծել դրանք: Դա կօգնի մեզ հասկանալ մեր անելիքը»:

Խոսելով,մասնավորապես, Արսեն Թորոսյանի հետ այսօրվա հանդիպման մասին՝ Մակունցը նշեց, որ նախ՝ նա ներկայացրել է այն, թե ինչ են անում, իսկ պատգամավորների հարցերը վերաբերել են այն խնդիրներին, որոնք բարձրացնում է մամուլը և որոնք հուզում են քաղաքացիներին. «Նա անդրադարձել է այն ընկերությանը, որի հետ առնչություն է ունեցել, ասել է, որ իր կինը տնօրեն է և տվել է սպառիչ պատասխան: Կարծում եմ, որ պարոն Թորոսյանն արդեն պատասխանել է ձեր հարցերին»:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանն ասել էր, որ ինքը որևէ ԲԿ-ի հետ առնչություն չունի, չունի նաև բիզնես:

Նույն շարքից