Հասարակություն 

Լիլիթ Մակունցը՝ Սաշիկ Սարգսյանի 18,5 միլիոն դոլարի մասին

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը փետրվարի 22-ին հանդիպում է ունենալու Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ փետրվարի 21-ին էլ պետք է հանդիպում լիներ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն դահլիճի մասով խնդիրներ կան, դրա համար հանդիպումը հավանաբար կհետաձգվի:

Լիլիթ Մակունցը նշեց, որ մյուս շաբաթ հրավեր է լինելու նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Իմ քայլը խմբակցության ղեկավարը խոսեց նաև Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլար վերադարձնելու և մասնավորապես այն մասին, թե ինչ է դա նշանակում. «Այն հարցերը, որոնք գտնվում են նախաքննական գործընթացում, գործադիրի տիրույթում ես չեմ մեկնաբանի: Առավել ևս, որ դա դիտվելու է որպես խմբակցության տեսակետ: Մեկնաբանություններից զերծ կմնամ, որպեսզի որևէ ազդեցություն դա չունենա գործի վրա»:

Նույն շարքից