Քաղաքականություն 

Ով է մոլորության մեջ գցում հանրությանը՝ Արարատ Միրզոյա՞նը, թե՝ Հովիկ Աղազարյանը

analitik.am

Մեր օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը կա: Երեկ՝ փետրվարի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ շրջանակն առայժմ հստակեցվում է: Նույն զրույցի ժամանակ Միրզոյանը դեմ էր արտահայտվել կիսանախագահական համակարգին վերադառնալուն:

Արդեն այսօր՝ փետրվարի 20-ին, իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հանդես է եկել Արարատ Միրզոյանի հայտարարությունը հերքող հայտարարությամբ: Աղազարյանը Առաջին լրատվականի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրական փոփոխությունենրի հարցը որպես այդպիսին օրակարգում չկա՝ հավելելով, թե այդ հարցը միշտ շրջանառվել է, դրա համար տրամաբանական է, որ այդ մասին խոսվում է:

Թե ինչպես է ստացվում, որ նույն խմբակցության ներկայացուցիչները կարևորագույն հարցի շուրջ տարբեր բաներ են հայտարարում, պարզ չէ:

Նույն շարքից