Հասարակություն 

Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ:

Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, որոնցից 3.6 միլիոնը սիրիացիներ են: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի հարցին.

«Սիրիայից, որտեղ 2011-ից մինչև այսօր բախումներ են ընթանում, մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին՝ նույնպես: Մյուս կողմից հայերին էլ հետ չենք ուղարկել: Այս պահին Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մեր երկրից չենք արտաքսում, քանի որ Թուրքիա եկել են իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»:

ermenihaber.am

 

Նույն շարքից