Հասարակություն 

Այդպես արվում է երրորդ աշխարհի պետություններում, որտեղ բյուջեին փող է հարկավոր, զանգվածներին` տեսարան

analitik.am

18,5 միլիոնի վերադարձը ավագ Գոնզալեսի կողմից հիշեցնում է պետության կողմից իրականացվող կոռուպցիոն գործարք, երբ պետական համակարգը` փոխանակ քննելու, բացահայտելու, պատժելու, իր գտածի կեսը պահանջում և ստանում է` մնացածն ապահով թողնելու, ինչպես նաև պատիժ չսահմանելու դիմաց:

Ավելի դասական օրինակ` պետական կոռուպցիա հիշեցնող, դժվար է պատկերացնելը: Այդպես արվում է երրորդ աշխարհի մի շարք պետություններում, որտեղ բյուջեին փող է հարկավոր, իսկ զանգվածներին` տեսարան, բայց բացակայում է կամքը`արդարադատություն գործելու և համակարգային քայլեր անելու:

Առավել սխալ և համակարգային ապականիչ երևույթ, քան՝ սա, նոր Հայաստանում դժվար է պատկերացնել:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Նույն շարքից