ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար մի խումբ ԶՈւ սպաներ պարգևատրվել են մեդալներով:
Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդգես Լենդրուշի Մարգարյանը և զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Հայկազ Յուրիկի Ղազարյանը: Զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանը պարգևատրվել է Արիության մեդալով, Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռոմիկ Ռուբենի Սարգսյանը: