Հասարակություն 

ՀՔԾ-ն Քոչարյանի հետ է համաձայնեցնում, թե ում կանչեն հարցաքննությունների և ինչ ձևաչափով. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր, շեշտվում է այն փաստը, որ չկա այդ լուրջ ռեսուրսը, որպեսզի կարողանան «փակեն» կարևոր հաստիքները: Արդյունքում իշխանությունները հիմնականում ստիպված են հենվել հին կադրերի վրա, որոնք կա՛մ ՀՀՇ-ի, կա՛մ ՀՀԿ-ի օրոք լուրջ կարիերա են արել:

Մասնավորապես, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ոչ միայն պաշտպանական և անվտանգության հարցերով, այլև իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Մեր աղբյուրները պնդում են, որ հենց նրա հետ են համաձայնեցվում ՀՔԾ-ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների և ինչ ձևաչափով:

Թերթը պարզել է, որ Քոչարյանը հիմնական շեշտը դրել է հատկապես Մարտի 1-ի գործի տիրույթում ընթացող հարցաքննությունների վրա: Այս գործով ցանկացած հարց համաձայնեցվում է նրա հետ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է Մարտի 1-ի գործով դեռևս 2008թ. նոյեմբերին ձևավորված փաստահավաք խմբի անդամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից