Օպտիմալացման արդյունքում որոշ քաղաքացիներ կարող են զրկվել աշխատանքից, որոշները՝ ոչ: 5-րդ ալիքի եթերում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ դա չի լինeլու զանգվածային:
Աղազարյանի խոսքերով, նախարարություններում կան բաժիններ, որոնք 10 աշխատող ունեն ու այդ 10-ից 3-4-ը չեն աշխատում. «Նրանք չեն աշխատում թ՛ե իրենց մակարդակի պատճառով, թե՛ անունակության պատճառով, որովհետևր աշխատանքի են ընդունվել այս կամ այն դրսևորումների արդյունքում: Հլը ոչինչ, որ մարդիկ չաշխատելով հանդերձ պետությունից գումար են ստանում, սակայն նրան նաև փչացնում են ընդհանուր մթնոլորտը, մյուսներն էլ չեն ուզում աշխատել: Այ էս է օպտիմալացումը նաև: Սակայն սա չպետք է խառնել աղքատության շեմի հետ»:
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում մինչև 2023 թվականը կկարողանան վերացնել ծայրահեղ աղքատությունը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է նկատի ունեցել վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ աղքատությունը մարդկանց գլխում է, Աղազարյանը նշել է. «Ես երեկ թարգմանություն էի անում և այնտեղ մի այսպիսի նախադասություն կար՝ Ռոբին Հուդը մտածում էր՝ եթե աղքատները չպայքարեն աղքատությունը վերացնելու համար, որևէ մեկը դա չի անելու նրանց փոխարեն: Իսկ կառավարությունը նախանշելու է այն ուղղությունները, որոնցով գնալու դեպքում այդ խնդիրները կլուծվեն»:
Հարցին, թե ի վերջո աղքատությունը ՀՀ քաղաքացիների գլխո՞ւմ է, պատգամավորը գլխով դրական պատասխան է տվել՝ նշելով, թե բարձր չի ասում, որ չլսեն: