Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը 50/50 տոկոս փայ է մտել. Փաշինյանի պատգամավոր

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ուղղաթիռով է մեկնել Դսեղ ժամանակի սղության պատճառով: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը վստահեցրել է, որ ուղղաթիռի ծախն ավելի շատ չէ և եթե ավտոմեքենաներով գնար վարչապետը, ավելի քիչ գումար չէր ծախսվելու, սակայն եթե նույնիսկ ավելի շատ է եղել ծախսը, պետք չէ մոռանալ որ վարչապետը ժամանակ է խնայել: Պագամավորը նաև համաձայն չէ այն գնահատականների հետ, որ ուղղաթիռով Դսեղ գնալը շքեղություն է:

Աղազարյանը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի եղբորորդու և աներորդու՝ պատգամավոր դառնալու մասին: Մասնավորապես պատասխանելով հարցին, թե վերջիններս կլինեին արդյո՞ք պատգամավոր, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ, Աղազարյանը նշել է. «Եթե Փաշինյանը վարչապետ չլիներ, ես էլ պատգամավոր չէի դառնա: Մնացած 85 պատգամավորներից կարող է մի 5 հոգի ընտրվել: Մեր խմբակցության պատգամավորների պատգամավոր դառնալու հարցում 50 տոկոսը Նիկոլ Փաշինյանի գործոնն է: Նա 50/50 տոկոս փայ է մտել: Իսկ մնացած 50 տոկոսի մասով տարբեր պատգամավորներ տարբեր տոկոսներ են ստացել»:

 

 

Նույն շարքից