Հասարակություն 

Նոր Հաճնի կամրջի տակ 25-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

analitik.am

Փետրվարի 20-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

 

Նույն շարքից