Հասարակություն 

Բանգլադեշում հրդեհի արդյունքում 69 զոհ և 40 վիրավոր կա

analitik.am

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բնակելի տանը հրդեհի արդյունքում 69 մարդ է մահացել, վիրավորների թիվը հասնում է 40-ի: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխանությունների: Ընդ որում, իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Նախնական տեղեկություններով, հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը:

Հրդեհի թիրախում հայտնված շինության մի մասը ծառայել է որպես կենցաղային քիմիայի պահեստ, ինչը նպաստել է կրակի տարածմանը:

Զոհերի թվում կան նաև մոտակայքում գտնվող սրճարանների և ռեստորանների այցելուներից:

Հրդեհի տարածումը կասեցվել է, սակայն այն դեռ ամբողջությամբ չի մարվել:

 

Նույն շարքից