ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ:
Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր: