Բարի օր Հասարակություն 

ՊԵԿ-ում «Նակոլկա Շուշո» անունով հայտնի Շուշան Ներսիսյանը՝ իր անձին վերագրվող լուրերի մասին

analitik.am

Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերից, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև “որոշ” մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը

Նույն շարքից