Քաղաքականություն 

Հայտնվել ենք ծուղակում

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մնացականյան-Մամեդյարով պաշտոնական հանդիպումները ե՞ւս Փաշինյան-Ալիև հանդիպումների նման դարձան «միջանցքային», երբ սպասվում էր Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում, իսկ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները տևում էին 3-4 ժամ՝  հարցրինք քաղաքագետ Աղասի Ենոքյանին։ «Բեռլինյան հանդիպման ժամանակ, երբ ֆրաու Մերկելը պահանջեց խոսքից գործի անցնել, պարզվեց, որ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը. Փաշինյանը պահանջեց փոխել մինչ այդ եղած բանակցային ֆորմատը, ասել է թե` շուռ տվեց բանակցային սեղանը»:

Նկատի ունեք ղարաբաղյան կողմի մասնակցության պահա՞նջը, բայց չէ՞ որ դա միշտ եղել է, նախորդների ժամանակ` նույնպես։ «Համենայնդեպս, միջազգային միջնորդների օրակարգում դա երբեք չի եղել որպես բանակցային հիմնական ամրագրում։ Հիմա Նիկոլն այդ սկզբունքը համարում է առաջնային, ինչը նշանակում է նոր բանակցություններ` զրոյական կետից, որովհետև մինչ այս, ելնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և կողմերի համատեղ հայտարարությունից, կար ընդհանուր համաձայնություն` անվտանգություն` տարածքների դիմաց, ու հիմա պարզ չէ` ԵԱՀԿ ՄԽ-ն կհամաձայնի՞ նոր բանակցություններ սկսել` ջուրը գցելով իր տարիների ողջ աշխատանքը»: Ի՞նչ է լինելու։ «Թուլացնելու են Հայաստանի դիրքորոշումը. մենք լուծում չունենք, հայտնվել ենք ծուղակում»»:

 

Նույն շարքից