Հասարակություն 

Կառավարության նիստն այսօր մեկնարկեց հաճելի անակնկալով

Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության հերթական նիստը մեկնարկեց անակնկալով: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության բոլոր անդամները գրքեր են նվեր ստացել՝  դա համարելով հաճելի անակնկալ:

Վարչապետ Փաշինյանը նաև բոլորին հաճելի ընթերցանություն մաղթեց:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին նշվում էր Գիրք նվիրելու օրը: Այդ օրը վարչապետ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում գրքեր էր գնել և բաժանել անցորդներին:

Նույն շարքից