Գլխավոր Քաղաքականություն 

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև Հանրապետականին և Դաշնակցությանը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։

համապատասխանաբար «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն։

 

Նույն շարքից