Հասարակություն 

Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes

analitik.am

Forbes-ը հայտնում է Ռուսաստանում երկրորդ կին միլիարդատիրոջ հայտնվելու մասին: Խոսքը վերաբերում է Wildberries ինտերնետ-խանութի սեփականատեր Տատյանա Բակալչուկին, ում կարողությունն արդեն գնահատվում է 1,2 միլիարդ դոլար:

Մինչ այս Ռուսաստանում միայն մեկ կին միլիարդատեր կար՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան:

Հավելենք, որ Բակալչուկն իր բիզնեսը հիմնել է 2004 թվականին, ամուսնու հետ: Նա առաջին անգամ Ռուսաստանի ամենահարուստ մարդանց ցանկում հայտնվեց անցած տարի: Բակալչուկի կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր 600 միլիոն դոլար:

Նույն շարքից