Հասարակություն 

Թուրքիայում վերականգնում են Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին

analitik.am

Դիյարբեքիր քաղաքի Սուր պատմական շրջանում Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցու՝ Սուրբ Կիրակոսի եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվի: Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Նշվում է, որ տեղի համայնքը չի կարողացել իր միջոցներով վերականգնել եկեղեցին, դրա համար այդ գործը ստանձնել է շրջանային վարչությունը:

Սուրբ Կիրակոսի եկեղեցին հայկական սփյուռքի միջոցներով 2011 թվականին արդեն վերականգնվել էր, սակայն 2015 թվականին կրկին ավերվել էր թուրքերի և քրդերի միջև բախումների արդյունքում:

 

Նույն շարքից