Քաղաքականություն 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը

analitik.am

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 21.02.2019թ. Բանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշանակվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահ:

Բանկի միակ բաժնետեր Վիտալի Գրիգորյանցը բարձր է գնահատում Արսեն Միքայելյանի 2013 թվականից մինչ օրս Բանկի Վարչության նախագահի պաշտոնում կատարած անձնվեր և բարեխիղճ աշխատանքը, նրա ներդրումը Բանկի կայունացման, զարգացման և հուսալիության գործում, ինչի արդյունքում 19.02.2019թ.  Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ Արսեն Միքայելյանը դարձել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 5% բաժնետեր:

Արսեն Միքայելյանի պաշտոնավարման տարիներին Բանկն ահռելի տեմպերով բարձրացել է հայաստանյան բանկերի ռեյտինգային սանդղակով և շատ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ նոր հաճախորդների ներգրավման, սպասարկման որակի բարձրացման, փոխշահավետ կորպորատիվ համագործակցության, ավանդների ներգրավման ծավալների աճի, մասնաճյուղային ցանցի ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման, զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բանկի նոր Վարչության նախագահ է նշանակվել Արտավազդ Սարգսյանը:

 

 

 

Նույն շարքից