Քաղաքականություն 

Իմ ընտանիքից էլ լինի գողացողը, պետք է բռնվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի, ուղարկվի բանտ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը (Տես այստեղ, հարց՝ համար 20):

Իր խոսքում վարչապետը նշեց, որ նման դրամաշնորհներ էլի են եղել և կրկին կլինեն. «Երբ գումարում ենք այս դրամաշնորհների գումարները, աստղաբաշխական գումարներ ենք ստանում: Եթե մենք ապահովենք այս գումարների արդյունավետ ծախսումը, չի կարող արդյունք չլինել, չի կարող ՀՀ քաղաքացին այս գումարների ծախսելու արդյունքում իր վրա փոփոխություն չզգա: Հետևաբար մենք պետք է 100 տոկոս երաշխիքներ ստեղծենք, որպեսզի ընդհանրապես պետական միջոցները ծախսվեն նպատակային: Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը, ինչ-որ մի բան գողանում է: Այլ տարբերակ չկա: Հնարավոր չէ ոլորտը տասնյակ միլիոններ մտնի ու որևէ բան չփոխվի, դեռ մի բան էլ վատանա»:

Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի վայրկյան կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում զգոնությունը չպետք է թուլանա. «Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են: Այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք ձերբակալություններ, վկայում է այդ մասին: Սակայն, եթե այդ երևույթը կա, մենք ամսական ոչ թե 1-2 նման ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավել: Ինձ չի հետաքրքրում՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, թե՝ նախկին, որ կուսակցությունից է, իմ ընտանիքի անդամն է, հարևանի ընտանիքի անդամն է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Այս հարցի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել»:

Նույն շարքից