Բարի օր Հասարակություն 

Ես ռուսական կրթություն ունեմ ու անգիր անել չեմ սիրում. ԿԳ նախարարը՝ Թումանյանի քառյակը կարդալու, ոչ թե անգիր ասելու մասին

analitik.am

ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզում է այդպիսի ռեկտոր ունենալ, թե՝ չէ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք եղել են ԵՊՀ-ում և ընդհանրապես բարձրագույն կրթության ոլորտում:

Հարությունյանն ամեն դեպքում նշեց, որ Սիմոնյանի հեռանալու անհրաժեշտությունը տեսնում է: ԿԳ նախարարը վստահեցրեց՝ Սիմոնյանն ասել է՝ եթե իր դեմ քրեական գործ հարուցեն, ինքը ԵՊՀ-ն կօգտագործի որպես վահան:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով խոսել էր ԵՊՀ-ի շուրջ զարգացումնեերի մասին:

ԿԳ նախարարը խոսեց նաև այն մասին, որ փետրվարի 19-ին Դսեղում Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գրողի ամենահայտնի քառատողերից մեկը կարդացել է, ոչ թե անգիր ասել. «Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ, որը հրաշալի էր կազմակերպված, թերթից կարդալը, որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, ովքեր անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում: Ես ունեմ ռուսական կրթություն: Ես ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար պայքարում եմ, որովհետև, այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, մեր դպրոցում հայ գրականությունը և հայոց լեզուն շատ վատ է դասավանդվել:  Հայալեզու դպրոցների համար պայքարում եմ, որպեսզի հետագայում անգիր ասելիս մեր աշակերտները և մեր քաղաքացիները խնդիր չունենան»:

Նույն շարքից