Հայաստան Քաղաքականություն 

Ես եղել եմ Դավոսում. Աննա Հակոբյանը՝ Շվեյցարիայում «հանգստի» մասին

analitik.am

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Շվեյցարիայում շքեղ հանգիստ է անցկացրել է, թե՝ ո՞չ, պատասխանեց, որ ինքը եղել է Դավոսում. «Ես ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց անձնական պատճառներից ելնելով, ֆորումում չեմ հայտնվել: Գնացել եմ, բայց ֆորումին չեմ մասնակցել, բայց ծախսերի մասով ավելորդ է անգամ խոսելը, չեմ ուզում անգամ արձագանքել»:

Ինչ վերաբերում է խոշոր հարկատուներին հանդիպելու հարցին, տիկին Հակոբյանը նշեց, որ հանդիպել է խոշոր հարկատուների հետ. «Այս հանդիպումները կլինեն պարբերական, հանդիպման նպատակը եղել է  «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը ներկայացնելը: Ես նաև ունեցել եմ կոնկրետ առաջարկներ, առաջարկել եմ ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որպեսզի, ինչպես նշեցի, այդ գումարը կարողանանք ձևավորել»:

Նույն շարքից