Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը դժգոհ է

analitik.am

ՌԴ նախագահը դժգոհություններ ունի իր հանձնարարականների կատարման արդյունավետության մասով: Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է բիզնեսը չհիմնավորված հետապնդումից ազատելու մասին հանձնարարականներին:

Պեսկովը հայտնել է, որ Պուտինի Դաշնային ժողովին ուղղված ելույթից հետո վերնոշյալ հարցով նոր հանձնարարականներ կտրվեն. «Նախագահի ձևակերպումները ծայրաստիճան հստակ են և թույլ չեն տալիս այլ մեկնաբանություններ կամ շեղումներ հիմնական ուղղությունից»:

Պուտինը Դաշնային ժողովին դիմել էր փետրվարի 20-ին:

Նույն շարքից