Հայաստան 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը հուլիսի 4-ին հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի հետ: Կողմերը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ ուրվագծել հնարավոր միջխորհրդարանական համագործակցությունը ռումինական կողմի հետ՝ կարեւորելով երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացմանը եւ բարեկամական խմբերի միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը: 

 

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է տարածաշրջանային խնդիրներին եւս: 

Նույն շարքից