Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Սանասարյանը ոչ կոռեկտ հայտարարություն է արել ԶԼՄ-ի մասին. Անի Հովհաննիսյանը դիմել է Լրագրողների միության նախագահին

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Այսօր ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ոչ լրատվամիջոց, ոչ էլ մամուլ չի համարում այն լրատվամիջոցին, որը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ կարող է Սանասարյանին ձերբակալեն:

Նշեմ, որ նման տեղեկություն հրապարակել էր Analitik.am-ը: Հաշվի առնելով այն փաստը, որ հաստատ Դավիթ Սանասարյանը չէ այն մարդը, առհասարակ ժողովրդավարական Հայաստանում չկա նման մարդ, ով կարող է որոշել, թե Հայաստանում որն է լրատվամիջոց, որը՝ ոչ, ես դիտարկում եմ Սանասարյանի այս ոչ կոռեկտ հայտարարությունը վիրավորանք ԶԼՄ-ի՝ այս դեպքում Analitik.am-ի նկատմամբ, պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից ԶԼՄ-ին պիտակավորելու միջոցով հասարակական թյուր պատկերացում ստեղծելու փորձ, որի նպատակն ազատ մամուլի նկատմամբ բացասական կարծիք ստեղծելն է, ինչի միջոցով էլ ճնշումների ենթարկելը:

Դիմում եմ Լրագրողների միության նախագահ հարգարժան Սաթիկ Սեյրանյանին և լրագրողների իրավապաշտպանությամբ զբաղվող Մեդիա Ադվոկատ կազմակերպության նախագահ հարգարժան Աղասի Ենոքյանին»:

Նույն շարքից