Հասարակություն 

Պետք է առաջ գնամ առանց Կառլի և դառնամ ինքնուրույն կին. Լագերֆելդի կատուն շնորհակալություն է հայտնել բոլորին

analitik.am

85 տարեկան հասակում կյանքից հեռացած Կառլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետտը սգում է տիրոջ մահը: Կենդանին համապատասխան լուսանկար է հրապարակել Ինսթագրամի իր էջում:

«Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների համար: Երբեմնի սառը, իսկ հիմա կոտրված սրտով ես սգում եմ: Ես աղոթում եմ, որ ձեր բարի խոսքերը և մաղթանքներ օգնեն ինձ շարժվել առաջ՝ արդեն առանց Կառլ Լագերֆելդ հայրիկի և դառնալ ինքնուրույն կին»,-ասված է լուսանկարի հետ հրապարակված տեքստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուպետտը կարող է դառնալ Լագերֆելդի բազմամիլիոնանոց ունեցվածքի ժառանգորդը:

 

Նույն շարքից