Հայաստան 

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անցել են առճակատման փուլի. Ալեքսեյ Պուշկով

ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կայացրել է իր որոշումը՝ հօգուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, ինչի հետ կապված՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն անցել են առճակատման փուլ:

 

«Սա վերադարձ է հռետորությանը, «սառը պատերազմի» մտածելակերպին, Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությանը, և Օբամայի պաշտոնական քաղաքականությունն է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորում տեսանելի ապագայում չի լինի», - Россия 24 հեռուստաալիքի եթերում ելույթում Պուշկովի խոսքը մեջբերում է Газета.Ru-ն:
Պուշկովն ընդգծել է, որ «Օբամայի վարչակազմն արդեն արել է իր ընտրությունը»:

 

«Եկեք այսուայն կողմ չընկնենք. այդ ընտրությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեմ է: Այդ իսկ պատճառով նրանք խզում են բոլոր կապերը և դադարեցնում բանակցությունները… Այնպես որ՝ մենք արդեն գործնականում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անցել ենք առճակատման փուլի», - հայտարարել է Պուշկովը:

Նույն շարքից