Ոչ միայն հույս կա, այլ նաև ես համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Տիկին Հակոբյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչ նվերներ է ստանում և ինչպես է վարվում նվիրատուների հետ. «Լինում են իհարկե նվերներ: Դրանք լինում են երկու տեսակի՝ սիմվոլիկ, այսինքն որևէ հայկական արտադրության իր, և լինում են արժեքավոր նվերներ»:
Վարչապետի տիկինը նշեց, որ արժեքավոր նվերները ետ է ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շնորհակալ է և չի կարող ընդունել. «Իսկ սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ և աշխատում եմ օգտագործել հայկական արտադրանքի գովազդի և ներկայացման շրջանակներում»: