Հասարակություն 

Ինձ համար հայհոյանքները վախենալի չեն եղել. Աննա Հակոբյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե եղել է արդյո՞ք, որ ինքը միջնորդի և փորձի ամուսնուն համոզել իր բարեկամներին պաշտոնի նշանակել, ասաց՝ ոչ. «Ես այս հարցին կշարունակեմ պատասխանել իմ անձնական օրինակով: Երբ ես լրագրող եմ եղել, հետո որպես գլխավոր խմբագիր խմբագրականներ եմ գրել, միայն մի բանից եմ վախեցել՝ չգրեմ ինչ-որ բան, որը կկարդան Բաղրամյան 26-ում կամ մարդիկ, ովքեր ներգրավված են նրա մեջ, ինչ գրում եմ, և ծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ վախը լրագրողական գործունեության ընթացքում»:

Տիկին Հակոբյանը նշեց՝ եթե քննադատելիս է եղել և ինչ-որ քննադատական պնդում է արել, մինչև վերջին կաթիլը ճշտել է այն բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս պնդում անել իշխանության հասցեին կամ քննադատական խոսք ասել. «Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, ես միշտ մտածել եմ, որ չծիծաղեն իմ գրածների վրա»:

 

Նույն շարքից