Գլխավոր Հասարակություն 

Հայաստանից ու Ադրբեջանից խոստումնալից ազդանշաններ ենք ստանում ԼՂ հարցում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

analitik.am

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումներ:

«Մենք հույս ունենք պրոգրես տեսնել Մինսկյան գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է»,-ասել է Գրեմինգերը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը կառուցողական աշխատանքի համար բոլոր գոյություն ունեցող միջնորդական ձևաչափերում:

 

Նույն շարքից